Գ. Մալենցյանին
Սիրելի Գոհար, ուղարկում եմ քեզ նկարս, որ ինձ չմոռանաս: Նամակդ ինձ ավելի քան մխիթարեց՝ շատ տխրեցի տխրությանդ համար և պատկերացրի քեզ, երբ ասում ես՝ «է՜» …Անհամբեր սպասում եմ, որ գարունը անցնի և ես գամ…
Մինչև այժմ գրական-գեղարվեստական նյութերը Կոմունիստ-ում տպվելիս են եղել հատ ու կտոր, ըստ հարմարության և հնարավորության: Այսօրվանից մենք փորձում ենք ստեղծել պարբերական,- շաբաթը կամ երկու շաբաթը մի անգամ գրական-գեղարվեստական բաժին, ուր կկենտրոնացվեն հավաքված գրական-գեղարվեստական նյութերը:…
«ՆՈՅԵՄԲԵՐ» ՄԻՈՒԹՅԱՆ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո «Մասսաների նյութական բարեկեցության բարձրացումը և դրա հետ կապված` հեղափոխության հետևանքով ուղեղներում կատարված հեղաշրջումը, մասսայական ակտիվության ուժեղացումն ու մտավոր հորիզոնի ընդլայնումն ստեղծել են կուլտուրական հարցերի ու պահաջների հսկայական աճումն:…
Ինչպես արվեստն ընդհանրապես, այնպես էլ բանաստեղծությունը մասնավորապես ոչ այլ ինչ է, եթե ոչ որոշ դասակարգի կենսատրամադրութունները և գեղեցկի ըմբռնումները կազմակերպելու միջոց: Նա գեղարվեստական որոշ ձևերի մեջ է դնում այս կամ այն դասակարգի զգացմունքային վերաբերմունքը…