Փետր․ 27, 2023
ԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Եղիշե Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի արդյունքում, անչարը ծառատեսակ է, որ աճում է անապատում, և որի արմատները թույն են արտադրում։ 1921 թվականից «Չարենց» գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ «Չարենց» անվան ընտրությանը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն. «Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել>>Եղիշե Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց”>Կարդալ ավելին
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
Եղիշե Չարենցի տուն-թանգարան
ՀՍՍՀ Հայաստանի նախարարների խորհրդի 1964 թ. փետրվարի 8-ի որոշմամբ հիմնադրվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը: Տասը տարվա հավաքչական աշխատանքներից հետո այն իր դռները բացեց 1975 թվականի հունվարին։ 1987 թվականին Չարենցի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ շենքը ենթարկվեց մասնակի փոփոխության և Հայաստանի կառավարության որոշմամբ թանգարանի տարածքն ընդլայնվեց։ Թանգարանն ընդգրկում է 626,3 քմ տարածք, այդ
Հոդվածներ
Մեր գրական անկյունը
Մինչև այժմ գրական-գեղարվեստական նյութերը Կոմունիստ-ում տպվելիս են եղել հատ ու կտոր, ըստ հարմարության և հնարավորության: Այսօրվանից մենք փորձում ենք ստեղծել պարբերական,- շաբաթը կամ երկու շաբաթը մի անգամ գրական-գեղարվեստական բաժին, ուր կկենտրոնացվեն հավաքված գրական-գեղարվեստական նյութերը:…