Նոյեմբերի 27-ին լրացավ Չարենցի մահվան 86-րդ տարելիցը։

Հատկանշական է, որ այդ օրը տեղի ունեցավ «Եղիշե Չարենց. Էպիգրամներ և սատիրական բանաստեղծություններ» ժողովածուի շնորհանդեսը (կազմող` Գոհար Չարենց, նկարազարդումների հեղինակ` Արմեն Վարդանյան)։
Տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը իր խոսքում նշեց, որ էպիգրամների տպագրությունը համարձակ քայլ է, որն էլ հնարավորություն է տալիս առանց կաղապարների ներկայացնելու Չարենց անհատին։
Բանաստեղծի թոռնուհի, տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Չարենցը խոսեց գրքի ստեղծման երկարատև և դժվարին աշխատանքների մասին։ Նշեց, որ Չարենցը այս էպիգրամները ստեղծել է դաժան հալածանքի պայմաններում, երբ ավելի հստակ էր դառնում, որ սա արդեն գրապայքար չէ, այլ ֆիզիկականհաշվեհարդար։
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը ընդգծեց, որ առաջին անգամ է, երբ էպիգրամները տպագրվում են ամբողջական` առանց խմբագրման։
Նկարիչ-քանդակագործ Արմեն Վարդանյանը խոսեց գրքի ծաղրանկարների ստեղծման մասին։
Չարենց ընտանիքի բարեկամ Խաչիկ Վարդանյանը ևս ընդգծեց գրքի տպագրման կարևորությունը։
Գրական ելույթը ամփոփեց բ.գ. դ., պրոֆեսոր Սամվել Մուրադյանը։
Առաջին անգամ ցուցադրվեցին նաև չարենցյան էպիգրամների ծաղրանկարները։
Հնչեցին հեղինակ-կատարող Նարեկ Կոսմոսի երգերը` գրված Չարենցի խոսքերի հիման վրա։
Օրն ամփոփվեց կոնյակաձոնով (գինեձոնով)։