ՉԱՐԵՆՑԻ ՄՏՔԵՐԸ
Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է:
О՜, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր:
Քո անցած ամեն մի ճամփին, ասա՛՝ սա՛ ուրիշ է արդեն:
Պոեզիան էլ կռիվ է, բա ի՛նչ ... Գրողը պետք է ամեն ձևով գրի և արտահայտի իրեն։
Եթե թշնամիներս հավանում են իմ արած քայլը, նշանակում է՝ ես սխալվել եմ:
Գեղեցիկի զգացողությունը գրողի տաղանդի մի մասն է։ Առանց դրա՝ իսկական գրող չկա։
Դասագիրքը մշակում է աշակերտի ճաշակը, զարգացնում է սեր դեպի լեզուն, ոճը, գեղեցիկի ըմբռնումը։ Աշակերտը պետք է կլանվի բովանդակությամբ, համակվի գաղափարով, բայց և պետք է հասկանա պատկերը, հիանա անսպասելի, դիպուկ գտնված համեմատությամբ։
Ինքս ոչինչ չեմ գրել և չեմ գրում մանուկների համար, որովհետև դա համարում են ԼՈՒՐՋ գործ, որ պահանջում է հատուկ աշխատանք և ժամանակ։ Եթե երբևիցե ազատ լինեմ ընթացիկ աշխատանքներից, կփորձեմ գրել։
Զգացմունքը՝ զգացմունք, բայց պերսոնաժի մտածողությունն էլ պիտի ցայտուն ներկայացվի բեմից։ Ամեն մի պերսոնաժ՝ հանճարից մինչև էն տխմար արարածը, պիտի բեմում երևա նաև, ոնց որ ասում են, ինտելեկտուալ չափումների մեջ։
Որքան էլ փոքր լինի մի ժողովուրդ և նրա գրականությունը, վերջինս չի կարող չունենալ ինքնատիպ, եզակի և անկրկնելի նրբերանգը, այն, որ հատուկ է միմիայն տվյալ գրականությանը և նրա լավագույն ներկայացուցիչներին... Որպես օրինակ՝ ես վերցնում եմ հայկական պոեզիան՝ նրա անցյալով և ներկայով...