Մինչև այժմ գրական-գեղարվեստական նյութերը Կոմունիստ-ում տպվելիս են եղել հատ ու կտոր, ըստ հարմարության և հնարավորության: Այսօրվանից մենք փորձում ենք ստեղծել պարբերական,- շաբաթը կամ երկու շաբաթը մի անգամ գրական-գեղարվեստական բաժին, ուր կկենտրոնացվեն հավաքված գրական-գեղարվեստական նյութերը: Փորձը ցույց է տալիս նման պարբերական բաժին ունենալու ն պատակահարմարությունը:
Թերթի գրական պարբերական բաժինը ոչ միայն հնարավորություն է տալիս ի մի համախմբել թերթի զանազան համարներում հատ ու կտոր տպվող գրական նյութերը և այդպիսով մասամբ բավարարել մասսաներում աճող հետաքրքրությունը դեպի գրականությունն ու արվեստը, այլև պարբերական աշխատակցության կոչելով համախմբել բաժնի շուրջը տեղիս պրոլետգրական և խորհրդային-ուղեկից աճող ուժերին, կազմակերպել և իդեոլոգիական ղեկավարություն ցույց տալ նրանց: Պրոլետգրական հատուկ օրգանի բացակայությունը Բաքվում առավել ևս կարևոր է դարձնում այս:
Այս ընդհանուր խնդիրներին զուգընթաց պետք է աշխատել ծանոթացնել մասսաներին ինչպես Անդրկովկասի բազմալեզու պրոլետգրականության, այնպես էլ ռուսական պրոլետգրականության լավագույն նմուշների հետ: Հնարավորության սահմաններում մեր բաժնում պիտի լուսաբանել նաև պրոլետգրականության խնդիրները ընթացիկ հարցերը:
Կասկածից դուրս է, որ մեր գրական բաժինը լայն արձագանք կգտնի պրոլետարական և խորհրդային գրողների ամենալայն շրջաններում և նրանց ամենասերտ աջակցությամբ և օժանդակությամբ կանի հնարավորը՝ մասսաների գեղարվեստական աճող պահանջը բավարարելու գործում: