Թիրախային լսարան՝ 5+

Խումբ՝ 15-20 աշակերտ

Տևողությունը՝ 30-40 րոպե

Նկարագրություն

Ծրագիրը բաղկացած է երկու մասից՝ տեղեկատվական և խաղային-ստեղծագործական:

Առաջին հատվածում մասնակիցները համառոտ էքսկուրսիայի օգնությամբ հասկանում են, թե ինչ կապ կա Չարենցի և Արևելքի միջև, ծանոթանում են արևելյան երկրների՝ Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի մշակույթին, տեսարժան վայրերին:
Երկրորդ մասում մասնակիցները բաժանվում են երեք խմբի (ըստ երկրների): Յուրաքանչյուր խումբ պատրաստում է տվյալ երկրի խորհրդանիշերը նկարչության և ձեռքի աշխատանքի միջոցով՝ օգտագործելով գունավոր թուղթ և ծեփամածիկ (պլաստիլին)։