Սիրելի Գոհար, ուղարկում եմ քեզ նկարս, որ ինձ չմոռանաս: Նամակդ ինձ ավելի քան մխիթարեց՝ շատ տխրեցի տխրությանդ համար և պատկերացրի քեզ, երբ ասում ես՝ «է՜» …Անհամբեր սպասում եմ, որ գարունը անցնի և ես գամ Հայաստան, մենակ վախում եմ գամ՝ դու արդեն Երևանից գնացած լինես: Ընդունիր ամենաընկերական բարևներս, համբուրում եմ քեզ:
Քո՝ Չարենց
Մոսկվա, <1>922, III 29