Թիրախային լսարան` 9+
Խումբ՝ 15-20 աշակերտ
Տևողությունը` 45 րոպե
Նկարագրություն
Ծրագիրը բաղկացած է երկու մասից՝ տեղեկատվական և խաղային-ստեղծագործական:
Ծրագրի տեղեկատվական մասում մասնակիցները ծանոթանում են գրքի կազմման գործընթացին և Չարենցի հրատարակչական գործունեությանը:
Ծրագրի երկրորդ մասում մասնակիցները բաժանվում են երկու խմբի (կախված խմբի քանակից): Որպես Հայպեհրատի աշխատակիցներ՝ ստանում են բեյջեր և պատկերացնում են, որ աշխատում են Չարենցի հետ, Չարենցի կողքին, նույն վայրում: Մի խումբը աշխատում է գրամեքենայով՝ հավաքելով Չարենցի ստեղծագործություններից տողեր, որոնք հետո պետք է փակցնեն չարենցյան նամականիշների վրա:
Մյուս խումբը պատրաստում է գրքույկներ՝ չարենցյան պատկերներով և բանաստեղծություններով:
Պատրաստած աշխատանքները մասնակիցները իրենց հետ տանում են։