Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանի հետ համատեղ

Թիրախային լսարան` 10+

Խումբ՝ 15-20 աշակերտ

Տևողությունը` 30 րոպե (յուր. թանգարանում) + 10 րոպե քաղաքային էքսկուրսիա

Նկարագրություն

Ծրագիրը բաղկացած է երկու մասից՝ տեղեկատվական և խաղային-ստեղծագործական։

Ծրագրի տեղեկատվական մասը իրականացվում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: Առաջին հատվածում մասնակիցները ծանոթանում են սարյանական գույներին և արվեստին, Չարենց-Սարյան ընկերությանը, ապա տեղեկանում են՝ ինչպե՞ս կարող է բնորդը նաև քո ընկերը լինել, ի՞նչ դժվարություններ են առաջանում այդ ժամանակ։

Ծրագրի երկրորդ հատվածը՝ խաղային-ստեղծագործական, իրականացվում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանում: Արդեն Չարենցի տուն–թանգարանում ընդհանուր գիտելիքները ամփոփելուց և ամրապնդելուց հետո մասնակիցները բաժանվում են երկու խմբի (կախված խմբի քանակից) և յուրաքանչյուր խումբ նկարում է հայտնի կտավը իր պակերացրած դիմակով կամ այն ամբողջ պատմական ընթացքը, որն անցել է կտավը (աշխատանքը կատարվում է Ե. Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության ներքո՝ արտասանում է Մարտիրոս Սարյանը):

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանից դեպի Եղիշե Չարենցի տուն-թանգարան տանող ճանապարհը ուղեկցվում է քաղաքային էքսկուրսիայով: Երեխաների խմբից ընտրվում է խմբավար, ով հատուկ քարտեզի միջոցով գտնում է Սարյանի տնից դեպի Չարենցի տուն տանող ճանապարհը և առաջնորդում է խմբին: