Թիրախային խումբը՝ ԿԱՊԿՈՒ (կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) երեխաներ
Տևողությունը՝ 30-40 րոպե
Նկարագրություն
Ծրագիրը բաղկացած է երեք մասից:
Առաջին մասում մասնակիցները ծանոթանում են Չարենցի անձնական իրերին, լսում են իրերի մասին հետաքրքիր պատմություններ:
Երկորդ մասում նկարում են փուչիկներ, որից հետո կարդում են պատմությունը և համապատասխան փուչիկի վրա փակցնում:
Երրորդ փուլում՝ տառային խառնաշփոթ․ մասնակիցները խառը դասավորված տառերը հավաքելով կազմում են չարենցյան բանաստեղծական տողեր: