«Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում տեղի ունեցավ «Մեծանուն հայեր․ Եղիշե Չարենցի 125-ամյակ» նամականիշի մարման արարողությունը։ Մարումն իրականացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը։
Նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցն իր ձեռագիր խորապատկերին և «125-ԱՄՅԱԿ» գրառումը՝ հայերեն և անգլերեն։
Չարենցյան մթնոլորտը ճեմասրահում ընդգծեցին տուն-թանգարանի հավաքածուում պահվող Եղիշե Չարենցի դիմանկարները։