Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ «Թանգարանների միջազգային օրը» Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվեց «Նվիրում Կոմիտասին» ժամանակավոր ցուցադրությունը։
Ցուցադրվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանում պահվող Ջոտտոյի (Գևորգ Գրիգորյանի) «Չարենցը և Կոմիտասը» կտավը։
Ցուցադրության ընթացքում ներկայացվեցին պատառիկներ Եղիշե Չարենցի «Կոմիտասի հիշատակին․ Requiem Aeternam» պոեմի ձեռագրից, որոնք Կոմիտասի թանգարան-ինստիտուտին նվիրել էր բանաստեղծի թոռնուհին՝ Գոհար Չարենցը։
Նույնը օրը տեղի ունեցավ համերգ Ա․ Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Երիտասարդական օպերայի ծրագրի» մենակատարների մասնակցությամբ։ Հնչեցին Կոմիտասի, Վլադիլեն Բալյանի, Ավետ Տերտերյանի, Գեղունի Չթչյանի, Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններից։