Թիրախային խումբը՝ 10+

Խումբ` 15-20 աշակերտ

Տևողությունը՝ 45րոպե

Նկարագրություն

Ծրագիրը բաղկացած է երկու մասից՝ տեղեկատվական (15 րոպե) և գործնական (25 րոպե)։

Տեղեկատվական մաս

Սկզբում երեխաներին ներկյացվում է թանգարանը. ծանոթանում են ցուցասրահներին, տեսնում են Չարենցի բնակարանը, տեսասահիկի միջոցով ծանոթանում են Չարենցի ստեղծագործություններին, անձնական իրերին և լսում են դրանց հետ կապված հետաքրքիր պատմություններ։

Գործնական մաս

Տեղեկատվական մասին հաջորդում է արդեն գործնական մասը։ Աշակերտները բաժանվում են երկու խմբի։ Յուրաքանչյուր խմբին տրվում են «քարտեր», որոնց վրա կան հարցեր։ Հանձնարարվում է նշված ժամանակահատվածում` 20 րոպե, գտնել հարցերի պատասխանները ցուցասրահներում` ցուցապաստառներից օգտվելով և ընթացքում համապատասխան նշումներ կատարելով։

«Էքսկուրսիայի» ընթացքում խմբերին ուղեկցում են խմբավարը և ուղեկցող ուսուցիչը։ Վերջում վերադարձ դահլիճ խաղն ամփոփելու համար։ Ամփոփման ընթացքում ևս ցուցադրվում է սահիկաշար։