Եղիշե Չարենցի տուն-թանգարանի, «Անտարես» հրատարակչության և ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի միջև համագործակցության հուշագիր կնքվեց, որի նպատակն է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանով մեկնարկել Եղիշե Չարենցի ստեղծագործությունների նոր ակադեմիական հրատարակություն՝ 13 հատորով։