Հաշվի առնելով այն, որ 2022 թվականին լրացել է նաև բանաստեղծի ավագ դստեր՝ Արփենիկ Չարենցի ծննդյան 90-ամյակը՝ միջոցառումները եզրափակվել են «Չարենցի աղոթքները» վերահրատարակված գրքի շնորհանդեսով և «Արփենիկ Չարենց-90» ցուցահանդեսի բացմամբ։
Միջոցառման շրջանակում Արփենիկ Չարենցի որդին՝ Արմեն Չարենցը, ներկաներին պատմեց իր մանկության հուշերը, այնուհետև տուն-թանգարանին հանձնեց Չարենցին նվիրած Գ․ Սունդուկյանի դստեր գիրքը, որն էլ Չարենցը նվիրել էր Արփենիկին։