2022 թվականի հոկտեմբերի 26-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի նախաձեռնությամբ կազմակերպված «Ճանաչենք մեր Մեծերին – Եղիշե Չարենց-125» խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը։ Մասնակիցներն էին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի Տեխնիկական գրականության բաժնի «ՆԱԻՐՅԱՆ ԱՂՋԻԿՆԵՐ», Լյուդմիլա Մոտալովայի անվան թիվ 33 գ/մ-ի «ՊԱՏԳԱՄ», Խ. Գյուլնազարյանի անվան թիվ 15 գ/մ-ի «ՉԱՐԵՆՑ-ՆԱՄԵ» թիմերը:
Միջոցառումը վարեց, խաղ-մրցույթի կանոնադրությունը և մասնագիտական հանձնախմբի կազմը ներկայացրեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։ Խաղ-մրցույթի հանձնախմբի նախագահն էր Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը: Մրցույթին ներկա էր Եղիշե Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը։Խաղն ընթացավ հետաքրքիր պայքարում, որի ավարտին հաղթող ճանաչվեցին «ՊԱՏԳԱՄ» և «ՆԱԻՐՅԱՆ ԱՂՋԻԿՆԵՐ» թիմերը:
Խաղ-մրցույթը հնարավորություն տվեց մասնակիցներին կարևորել թիմային աշխատանքը և վերազինվել չարենցյան հարուստ գիտելիքներով: