2022 թվականի նոյեմբերի 11-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հյուրընկալել էր Ավանի ցերեկային կենտրոնի տարեցներին։
Կազմակերպված ցերեկույթի ընթացքում տուն-թանգարանի աշխատակից Սուսաննա Տոնոյանը ներկայացրեց «Չարենցը և երաժշտությունը» խորագրով զեկուցում։ Չարենցյան օրն ամփոփվեց ֆրանսահայ հայտնի և սիրելի երգչուհի Անահիտ Բոյաջյանի հայերեն-ֆրանսերեն գեղեցիկ կատարումներով: