Եղիշե Չարենցի տուն-թանգարանում իրականացվեց «Ուսուցիչը թանգարանում» ծրագիրը։
Ծրագիրը բաղկացած էր երեք փուլից՝
1․թանգարանների ստեղծման պատմություն,
2․էքսկուրսիա վարելու հմտություններ,
3․փորձի փոխանակում։
Ծրագրի մասնակիցները Երևանի մի շարք դպրոցների ուսուցիչներն էին։

Ծրագրի նպատակն է ուսուցիչներին հանգամանալից և պատկերավոր ձևաչափով ծանոթացնել թանգարանային գործի մանրամասներին, էքսկուրսիա վարելու հմտություններին:
Ուսուցիչները ծրագրի ավարտից հետո աշակերտական խմբերով այցելության դեպքում հնարավորություն կունենան վարելու էքսկուրսիա Եղիշե Չարենցի տուն-թանգարանում: