Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարեդարձին Երևանի թիվ 181 հիմնական դպրոցի աշակերտները հանդես եկան Չարենցի հայրենասիրական թեմայով գրված ստեղծագործությունների ընթերցմամբ` «Կապուտաչյա հայրենիքից» մինչև «Երկիր Նաիրի»։
Այնուհետև փոխգնդապետ Արթուր Մովսիսյանը տուն-թանգարանի աշխատակիցներին և աշակերտներին ներկայացրեց զենքի կառուցվածքը, զենքի հետ վարվեցողության կանոնները։