
Մարտի 13-ին նշվեց Եղիշե Չարենցի ծննդյան 126-ամյակը, որի ընթացքում ամփոփվեց նաև ՉԱՐԵՆՑՅԱՆ խորհրդանշական տարին։ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը իր երախտագիտությունը հայտնեց այն կազմակերպություններին և անհատներին, որոնք Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանի շրջանակներում համագործակցել են տուն-թանգարանի հետ։ Վերջիններս թանգարանի կողմից արժանացան շնորհակալագրերի։
Օրն ամփոփվեց Մարինե Մանասյանի համերգով (խոսք՝ Չարենցի):