
Եղիշե Չարենցի ծննդյան 126-ամյակին ընդառաջ տուն-թանգարանը մեկնարկել էր ՉԱՐԵՆՑՅԱՆ ՀԱՐՑԱԽԱՂ։ Տասը օր շարունակ տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջում տեղադրվել են գրողի` գրական-մշակութային գործունեությանը, կյանքին վերաբերող հարցեր, որոնք ուղեկցվել են հուշող քայլերով`տեքստ-պատկեր համադրությամբ։
Հարցախաղի հաղթող մասնակիցները ՉԱՐԵՆՑՅԱՆ մեկ օր անցկացրին գրողի տուն-թանգարանում, ինչպես նաև ստացան խորհրդանշական նվեր-գրքեր։