«Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» միջոցառումների շրջանակում Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Ակնա լիճ գյուղի հիմնական դպրոցի հետ համատեղ կազմակերպել էր միջոցառում, որի ընթացքում աշակերտները ներկայացրին Եղիշե Չարենցի ստեղծագործությունները` հայերեն, ֆրանսերեն և անգլերեն։
ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Ռեգինա Ղազարյանի ծննդյան 108-ամյակի կապակցությամբ մասնակիցները դիտեցին նաև վերջինիս հարցազրույցը` ծանոթանալով Չարենցի անտիպ ձեռագրերի պահպանության պատմությանը։