Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 105-րդ տարեդարձին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Չարենցի կյանքի սուր անկյունները» թեմայով դասախոսություն (բանախոս` գրականագետ Արքմենիկ Նիկողոսյան), որի մասնակիցները 44-օրյա պատերազմի զինվորներն էին։ Նրանք ծանոթացան նաև Չարեցի կյանքի հետաքրքիր դրվագներին, եղան գրողի տանը։