«Գրականություն 7» դասագրքի համահեղինակներ Արքմենիկ Նիկողոսյանը և Արսեն Վարդանյանը տուն-թանգարանում աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպման ընթացքում ներկայացրին դասագրքի հայեցակարգը, մեթոդաբանությունը, ինտերակտիվ բնույթը։
Չարենցի տուն-թանգարանն արդեն ունի իր հիմնը՝ «Ես իմ անուշՀայաստանի …»-ն (կոմպոզիտոր՝ Տ․ Մանսուրյան), և այն հնչել է այս հանդիպման սկզբում։
Հանդիպման ընթացքում քննարկման մասնակիցները ծանոթացան նաև Չարենցի տուն-թանգարանում իրականացվող կրթական ծրագրերին։