
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ, Հայաստանի գրողների միության հետ համագործակցությամբ՝ հունիսին մեկնարկած «Չարենցյան ամառ» կրթահետազոտական նախագիծն ամփոփվեց 2023 թվականի հոկտեմբերի 30-ին՝ «Պատանի ընթերցողների կոնֆերանս» ձևաչափով:
Նախագիծը ամենամյա է: 2023-ին տրվեց նախագծի մեկնարկը՝ «Չարենցը և իր ժամանակակիցները» խորագրով։
«Չարենցը և իր ժամանակակիցները» պատանի ընթերցողների կոնֆերանսի շրջանակում ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, ժամանակակից գրողներ Անուշ Վարդանյանը, Ալիս Հովհաննիսյանը:
Կոնֆերանսի մասնակիցները ներկայացրեցին ամռան ընթացքում իրենց կատարած հետազոտական աշխատանքները, դրանք քննարկվեցին, լավարկելու նպատակով արվեցին որոշ դիտարկումներ: Մասնակիցները 14 – 17 տարեկան պատանի դպրոցականներ էին Երևանի և ՀՀ մարզերի 7 դպրոցներից:
Նախագծի նպատակն էր պատանիների ամառային հանգիստը հարստացնել կրթամշակութային -հետազոտական ժամանցով, հետաքրքրություն սերմանել գիտական հետազոտությունների նկատմամբ, աջակցել մասնագիտական կողմնորոշման հարցում՝ ամրապնդելով ծնող–ուսուցիչ–աշակերտ–ամառ–գիտություն–ժամանց-թանգարան կապը:
Կոնֆերանսի անցկացման վայրը` Հայաստանի գրողների միության կլոր դահլիճ: