
2024 թվականի փետրվարի 8-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանը նշեց իր հիմնադրման 60-ամյակը։
Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդի 1964 թ. փետրվարի 8-ի որոշմամբ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 17 շենքի 12 բնակարանում, որտեղ Չարենցն ապրել է իր կյանքի վերջին երկու տարիներին՝ 1935-1937 թ., հիմնադրվեց գրողի տուն-թանգարանը` հավերժացնելու նրա հիշատակը: