Գրքատոնի և Մայրենի լեզվի օրվա շրջանակում Եղիշե Չարենցի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անուշ Թասալյանը և գիտաշխատող Գոհար Վահանյանը այցելեցին Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոց՝ առաջին անգամ իրականացնելով «Պատանի Չարենցը» կրթական ծրագիրը։
Աշակերտները ծանոթացան Չարենցի աշակերտական (ռեալական) շրջանին, Չարենց ընթերցողին, նրա կերպարին, ոճին և հագուկապին։
Ժամանակակից ոճին համապատասխան նկարներով նրանք ստեղծեցին Չարենց ժամանակակցի և պատանի ընթերցողի կերպարները։