Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Հայաստանի գրողների միության համագործակցությամբ հունիսի 7-ից սեպտեմբերի 20-ը կիրականացնի «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագիրը: Մեկնարկն ազդարարվել է մամուլի ասուլիսով, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը։
Այն նախատեսված է 14-17 տարեկան դպրոցականների համար:
Ծրագրին մասնակցելու համար պետք է գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.glehMXLRknsCcbtPseu9։
Հետազոտական աշխատանքներն ուղարկել charents.museum@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 2024 թվականի սեպտեմբերի 20-ը: