Թիրախային լսարան` 14+
Նկարագրություն
Ծրագիրը բաղկացած է երեք փուլից՝ հետազոտական աշխատանք, կոնֆերանս և նյութերի ժողովածուի հրատարակում:
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և Հայաստանի Գրողների միության կողմից հաստատված հանձնաժողովը յուրաքանչյուր տարի ամռանը հայտարարելու է հետազոտական աշխատանքի խորագիրը, որի շրջանակում գրականասեր-չարենցասեր պատանիները, ուսուցիչների խորհրդատվությամբ, կուսումնասիրեն Եղիշե Չարենցի կյանքն ու ստեղծագործությունը, բանաստեղծի միջանձնային, ստեղծագործական կապերը ժամանակի գրողների, արվեստագետների (հայ կամ օտարազգի) հետ: Հետազոտական աշխատանքն ավարտելուց հետո հանձնաժողովի կողմից ընտրված հայտերի հեղինակները կմասնակցեն Ուսուցչի տոնի շրջանակում կազմակերպվող կոնֆերանսին: Լավագույն նյութերը կհրատարակվեն:
Ծրագրին մասնակցելու համար պետք է գրանցվել https://tinyurl.com/3t9wr558, իսկ հետազոտական աշխատանքներն ուղարկել charents.museum@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև սեպտեմբերի 20-ը:
Հավելյալ տեղեկությունների համար դիմել Եղիշե Չարենցի տուն-թանգարան (հեռ.՝ 010 53 14 12):