Սեպտեմբերի 6-8-ը Եղիշե Չարենցի տուն-թանգարանը մասնակցեց Գրքի երևանյան 7-րդ փառատոնին, որի շրջանակում սեպտեմբերի 8-ին Հայաստանի ազգային պատկերասրահի դահլիճում տեղի ունեցավ «Գիքորի երազը» ստվերախաղ-ներկայացումը՝ «Էնկի» ստվերների թատրոնի ցուցադրմամբ (փոխադրությունը՝ Ե․ Չարենցի)։