«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների շրջանակում՝ «Ճանապարհներ, ցանցեր, կապեր» խորագրի ներքո, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Գիրք ճանապարհի-90» ժամանակավոր ցուցադրության և նոր ցուցասրահի բացման արարողությունը։
«Գիրք ճանապարհի-90» ժամանակավոր ցուցադրությունը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի համատեղ գործակցությամբ:
Ցուցադրության կազմակերպմանն աջակցելու, սրահի բարեկարգման աշխատանքները իրականություն դարձնելու համար գործընկեր կազմակերպություններին տրվեցին շնորհակալագրեր։
Նոր ցուցասրահը բարեկարգվել է Եվրոպական միության աջակցությամբ «ԿԱՏԱՊՈՒԼՏ ստեղծարար աքսելերացիոն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀԲԸՄ հիմնադրամի (Հայաստան) և «Քրիեյթիվ Արմենիա» մշակութային հիմնադրամի հետ համատեղ:
Այս միջոցառումը կազմակերպվել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հիմնադրման 60-ամյակի շրջանակում։
Ցուցադրությունը կգործի մինչև նոյեմբերի 1-ը։