
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Հայաստանի գրողների միության հետ համագործակցությամբ ամփոփեց «Չարենցյան ամառ» կրթահետազոտական նախագիծը։
Նախագծի մասնակիցները Երևանի և ՀՀ տարբեր մարզերի դպրոցների աշակերտներն էին՝ իրենց ուսուցիչների գլխավորությամբ։ Մասնակիցները ներկայացրին «Չարենցը և գիրքը» խորագրի շրջանակում իրենց կատարած հետազոտական աշխատանքները։
3-րդ փուլում նախատեսվում է նրանց հետազոտական աշխատանքների տպագրություն։
Մասնակիցներին տրվեցին շնորհակալագրեր և խրախուսական նվերներ։
«Չարենցյան ամառ» կրթահետազոտական նախագիծը իրականացվում է ամեն տարի։ Այն Եղիշե Չարենցի նախաձեռնած «Մանուկ ընթերցողների կոնֆերանս» գաղափարի այլընտրանքային իրականացումն է: