Եղիշե Չարենցի «Չարենց-Նամե» պոեմի երկլեզու՝ հայերեն–պարսկերեն հրատարակության շնորհանդեսը տեղի ունեցավ նաև Երևանի Կապույտ մզկիթում:
Կապույտ մզկիթը առանձնահատուկ նշանակություն ունի Չարենցի կենսագրության և Երևանի մշակութային հիշողության մեջ։ Բանաստեղծը մեծ կարևորություն էր տալիս այս պատմական հուշարձանի պահպանմանը և ժամանակին պայքարել էր այն քանդելու փորձերի դեմ։ Այդ պատճառով միջոցառման անցկացումը հենց այս վայրում ուներ նաև խորհրդանշական իմաստ՝ միավորելով գրականությունը, պատմական հիշողությունն ու մշակութային ժառանգությունը։
Շնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցան Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, թանգարանի գլխավոր ավանդապահ Անուշ Թասալյանը, պարսկերենի թարգմանիչ Ժորժ Աբրահամյանը, թանգարանի գիտական հետազոտող, Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցը:
Երկլեզու հրատարակությունը նոր հնարավորություն է ստեղծում Չարենցի պոեզիան ներկայացնելու այլալեզու ընթերցողին՝ ընդլայնելով ստեղծագործության ընկալման սահմանները: