Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը մասնագիտական այցով Վրաստանում էր։  IVLP-2025 խմբի անդամները հոկտեմբերի 29-31-ը այցելել են Թբիլիսի և Կախեթի։

Այցի նպատակն էր ամրապնդել մասնագիտական կապերը վրացական թանգարանների և մշակութային այլ հաստատությունների հետ, ինչպես նաև իրականացնել փորձի փոխանակում ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող «Միջազգային այցելու» (International Visitor Leadership Program) ծրագրի վրացական կողմի ներկայացուցիչների հետ։

Փորձի փոխանակման ծրագրի ընթացքում մասնակիցները այցելել են Վրաստանի ազգային պատկերասրահ, որտեղ այս օրերին գործում է նաև «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» ցուցահանդեսը: Այցելել են նաև Իլյա Ճավճավաձեի գրական-հուշային թանգարան, Ճավճավաձեների պալատ-թանգարան, Ռիա Կեբուրիա հիմնադրամ և Զաքարիա Պավլիաշվիլիի տուն-թանգարան։

Հանդիպումներ են տեղի ունեցել ԻԿՕՄ-Վրաստան կոմիտեի և Վրաստանի թանգարանների ասոցիացիայի ղեկավարների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորությունները։