Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194, Արամուսի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ և Երևանի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոցների 7-րդ դասարանների աշակերտների հետ իրականացրել է «Եղիշե Չարենցի տուն-թանգարանը թվային դարաշրջանում․ ճանաչել, ստուգել, տարբերել» խորագրով ինտերակտիվ դասախոսություն։
Բանաստեղծի տուն-թանգարանի օրինակով աշակերտները ծանոթացան մեդիագրագիտության կարևոր սկզբունքներին, սովորեցին կողմնորոշվել տեղեկատվական մեծ հոսքերում, ստուգել աղբյուրները, տարբերել փաստը կեղծիքից և քննադատաբար գնահատել ստացած տեղեկությունը։
Մեր նպատակն է ոչ միայն ներկայացնել Չարենցի գրական ժառանգությունը, այլև ձևավորել տեղեկացված, քննադատաբար մտածող և մեդիագրագետ սերունդ։
Հիշեցնենք, որ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի նախաձեռնությամբ 2026 թվականի նոյեմբերի 14-21-ը Հայաստանում անցկացվում է Մեդիագրագիտության շաբաթը։ Այն նշվում է արդեն իններորդ անգամ՝ միավորելով կրթական, մշակութային և այլ կառույցների։








ՄԵԴԻԱԳՐԱԳԵՏ ՍԵՐՈՒՆԴ՝ ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ