Skip to content
+374 10 53 14 12, +374 33 53 14 12

ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ երկուշաբթի՝ 11։00-16։00, երեքշաբթի-շաբաթ՝ 11։00-18։00

  • Հայերեն
  • English
  • Russian
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
    • ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    • ՄԵԾԵՐԸ ՉԱՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ
    • ԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
    • ՆԱՄԱԿՆԵՐ
    • ՀՈԴՎԱԾՆԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ
    • ՉԱՐԵՆՑԻ ՄՏՔԵՐԸ
    • ՀՈՒՇԵՐ
  • ԹԱՆԳԱՐԱՆ
    • ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
    • ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
    • ՀԱՎԱՔԱԾՈՒ
    • ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ՀԻՇԱՐԺԱՆ ԱՅՑԵՐ
    • ԱՆՁՆԱԿԱԶՄ
  • ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
    • ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
    • ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ
    • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
  • ԹԱՆԳԱՐԱՆԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ
    • ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
  • ԿՐՊԱԿ
  • ԿԱՊ

Կրթական ծրագրեր

«ԳԻՔՈՐԻ ԵՐԱԶԸ» ՍՏՎԵՐԱԽԱՂ

Համագործակցություն «Էնկի» ստվերների թատրոնի հետ

Թիրախային լսարան` 4+

Խումբ՝ 10-30 աշակերտ

Տևողությունը` 60 րոպե

Նկարագրություն

Ծրագիրը բաղկացած է երկու մասից՝ տեղեկատվական և խաղային-ստեղծագործական։

Ծրագրի առաջին՝ տեղեկատվական մասում մասնակիցները կատարում են շրջայց թանգարանում էքսկուրսավարի ուղեցկությամբ: Էքսկուրսիայի ավարտից հետո դիտում են «Գիքորի երազը» ստվերախաղը: Ծրագրի երկրորդ՝ խաղային-ստեղծագործական մասում ստվերախաղը դիտելուց հետո ունենում են հարցախաղ՝ կապված ներկայացման հետ, այնուհետև պատրաստում են ստվերախաղից սիրելի դարձած հերոսի փայտե տիկնիկը։ Վերջում մասնակիցները իրենք են փորձարկում այն:

ՉԱՐԵՆՑՅԱՆ ԱՄԱՌ

Թիրախային լսարան` 14+

Նկարագրություն

Ծրագիրը բաղկացած է երեք փուլից՝ հետազոտական աշխատանք, կոնֆերանս և նյութերի ժողովածուի հրատարակում:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և Հայաստանի Գրողների միության կողմից հաստատված հանձնաժողովը յուրաքանչյուր տարի ամռանը հայտարարելու է հետազոտական աշխատանքի խորագիրը, որի շրջանակում գրականասեր-չարենցասեր պատանիները, ուսուցիչների խորհրդատվությամբ, կուսումնասիրեն Եղիշե Չարենցի կյանքն ու ստեղծագործությունը, բանաստեղծի միջանձնային, ստեղծագործական կապերը ժամանակի գրողների, արվեստագետների (հայ կամ օտարազգի) հետ: Հետազոտական աշխատանքն ավարտելուց հետո հանձնաժողովի կողմից ընտրված հայտերի հեղինակները կմասնակցեն Ուսուցչի տոնի շրջանակում կազմակերպվող կոնֆերանսին: Լավագույն նյութերը կհրատարակվեն:
Ծրագրին մասնակցելու համար պետք է գրանցվել https://tinyurl.com/3t9wr558, իսկ հետազոտական աշխատանքներն ուղարկել charents.museum@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև սեպտեմբերի 20-ը:
Հավելյալ տեղեկությունների համար դիմել Եղիշե Չարենցի տուն-թանգարան (հեռ.՝ 010 53 14 12):

ՉԱՐԵՆՑԸ` ՍԱՐՅԱՆԱԿԱՆ ԳՈՒՅՆԵՐՈՎ

Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանի հետ համատեղ

Թիրախային լսարան` 10+

Խումբ՝ 15-20 աշակերտ

Տևողությունը` 30 րոպե (յուր. թանգարանում) + 10 րոպե քաղաքային էքսկուրսիա

Նկարագրություն՝

Ծրագիրը բաղկացած է 2 մասից՝ տեղեկատվական և խաղային-ստեղծագործական։

Ծրագրի տեղեկատվական մասը իրականացվում է Մ. Սարյանի տուն-թանգարանում: Առաջին հատվածում մասնակիցները ծանոթանում են սարյանական գույներին և արվեստին, Չարենց-Սարյան ընկերությանը, ապա տեղեկանում են՝ ինչպե՞ս կարող է բնորդը նաև քո ընկերը
լինել, ի՞նչ դժվարություններ են առաջանում այդ ժամանակ։

Ծրագրի երկրորդ հատվածը՝ խաղային-ստեղծագործական, իրականացվում է Ե. Չարենցի տուն-թանգարանում: Արդեն Չարենցի տուն–թանգարանում ընդհանուր գիտելիքները ամփոփելուց և ամրապնդելուց հետո մասնակիցները բաժանվում են երկու խմբի (կախված խմբի քանակից՝ նաև երեք) և յուրաքանչյուր խումբ նկարում է հայտնի կտավը իր պակերացրած դիմակով կամ այն ամբողջ պատմական ընթացքը, որն անցել է կտավը (աշխատանքը կատարվում է Ե. Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության ներքո՝ արտասանում է Մ.Սարյանը):

Մ. Սարյանի տուն-թանգարանից դեպի Ե. Չարենցի տուն-թանգարան տանող ճանապարհը ուղեկցվում է քաղաքային էքսկուրսիայով: Երեխաների խմբից ընտրվում է խմբավար, ով հատուկ քարտեզի միջոցով գտնում է Սարյանի տնից դեպի Չարենցի տուն տանող ճանապարհը և առաջնորդում է խմբին:

ՉԱՐԵՆՑԻՆ ՀՅՈՒՐ

Թիրախային լսարան՝ 6+

Խումբ՝ 15-20 աշակերտ

Տևողությունը՝ 40 րոպե

Նկարագրություն

Ծրագիրը բաղկացած է երկու մասից՝ տեղեկատվական և խաղային: Այն անցկացվում է թանգարանի հուշային հատվածում:
Առաջին մասում մասնակիցներին ներկայացվում են թանգարանային վարքագծի կանոնները, որից հետո ծանոթանում են հուշային հատվածին:
Ծրագրի երկրորդ մասում մասնակիցները բաժանվում են խմբերի և մրցութային կարգով հավաքում են փազլ՝ թանգարանային առարկաների պատկերներով:

ՉԱՐԵՆՑՅԱՆ ՏՈՀՄԱԾԱՌ

Թիրախային լսարան` 10+, ընտանիքներ

Խումբ` 15-20 աշակերտ

Տևողությունը` 40-50 րոպե

Նկարագրություն

Աշակերտները բաժանվում են խմբերի (յուր․ խմբում առավելագույնը 5-6 աշակերտ)։ Ցուցադրելով նախապես պատրաստված տեսասահիկը՝ մասնակիցները «ծանոթանում են» Չարենցի ընտանիքի անդամներին՝ ներկայացնելով յուրաքանչյուրի մասին կարևոր մի քանի (կենսագրական, Չարենցին առնչվող) տեղեկություններ։ Տեղեկությունը տրամադրելուց հետո մասնակիցներին տրվում է 20-30 րոպե ժամանակ, որ կարողանան նախօրոք բաժանված լուսանկարներն օգտագործելով հավաքել չարենցյան տոհմածառը։
Ժամանակի ավարտից հետո ստուգվում են աշխատանքները, հարց ու պատասխանի միջոցով ամփոփվում է նյութը։

ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ՄԻԱՍԻՆ

Թիրախային խումբը՝ 10+

Խումբ` 15-20 աշակերտ

Տևողությունը՝ 45 րոպե

Նկարագրություն

Ծրագիրը բաղկացած է երկու մասից՝ տեղեկատվական (15 րոպե) և գործնական(25 րոպե)։

Տեղեկատվական մաս

Սկզբում երեխաներին ներկյացվում է թանգարանը. ծանոթանում են ցուցասրահներին, տեսնում են Չարենցի բնակարանը, տեսասահիկի միջոցով ծանոթանում են Չարենցի ստեղծագործություններին, անձնական իրերին և լսում են դրանց հետ կապված հետաքրքիր պատմություններ։

Գործնական մաս

Տեղեկատվական մասին հաջորդում է արդեն գործնական մասը։ Աշակերտները բաժանվում են երկու խմբի։ Յուրաքանչյուր խմբին տրվում են «քարտեր», որոնց վրա կան հարցեր։ Հանձնարարվում է նշված ժամանակահատվածում` 20 րոպե, գտնել հարցերի պատասխանները ցուցասրահներում` ցուցապաստառներից օգտվելով և ընթացքում համապատասխան նշումներ կատարելով։

«Էքսկուրսիայի» ընթացքում խմբերին ուղեկցում են խմբավարը և ուղեկցող ուսուցիչը։ Վերջում վերադարձ դահլիճ խաղն ամփոփելու համար։ Ամփոփման ընթացքում ևս ցուցադրվում է սահիկաշար։

1234

ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ

Մինչև 12 տարեկան երեխաների մուտքն անվճար է։
Դպրոցականներ, ուսանողներ, թոշակառուներ – 750 դրամ
Մեծահասակներ – 1500 դրամ

ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Հայերեն – 4000 դրամ
Օտար լեզվով /ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն/ – 5000 դրամ
Կրթական ծրագրեր – 1 տոմսը՝ 1000 դրամ
Ժամանակավոր ցուցադրություն – 700 դրամ

Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը հիմնական ցուցադրության այցելությունն անվճար է (բացառությամբ մայիս և սեպտեմբեր ամիսների․ ծառայությունները ներառված չեն):

Հետադարձ կապ

Հասցե` Ք. Երևան, Մաշտոցի 17

010 - 53 - 14 - 12, 033 - 53 - 14 - 22
charents.museum@gmail.com
  • facebook Path 46818 Path 46818
  • insta Group 28127 Group 28127
  • tik tok Group 28126 Group 28126
  • youtube Group 28159 Group 28160
Հովանավորներ
sponsor sponsor

© 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են

Powered by ApricotSpace