Թիրախային լսարան՝ 5+ Խումբ՝ 15-20 աշակերտ Տևողությունը՝ 30-40 րոպե Նկարագրություն Ծրագիրը բաղկացած է երկու մասից՝ տեղեկատվական և խաղային-ստեղծագործական: Առաջին հատվածում մասնակիցները համառոտ էքսկուրսիայի օգնությամբ հասկանում են, թե ինչ կապ կա Չարենցի և Արևելքի միջև, ծանոթանում են արևելյան երկրների՝ Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի մշակույթին, տեսարժան վայրերին: Երկրորդ մասում մասնակիցները բաժանվում են երեք խմբի (ըստ երկրների): Յուրաքանչյուր խումբ պատրաստում է տվյալ երկրի խորհրդանիշերը նկարչության և ձեռքի աշխատանքի միջոցով՝ օգտագործելով գունավոր թուղթ և ծեփամածիկ (պլաստիլին)։