Թիրախային լսարան՝ 16+
Խումբ՝ 15-20 հոգի
Տևողությունը` 1 ժամ
Նկարագրություն
Ծրագիրը բաղկացած է երկու մասից՝ տեղեկատվական-վերլուծական և գործնական
Նախ ներկայացվում է չարենցյան պատմահայեցողությունը, մտածողությունն ու ժողովրդին ուղղված դասերը, որոնք առավել հանգամանորեն արտահայտվել են այս ստեղծագործության մեջ:
Հաջորդ հատվածում՝ գործնականի կատարման փուլում, մասնակիցներն առավել տեսանելի ձևաչափով՝ տեքստ-պատկեր համադրմամբ, ծանոթանում են նաիրցիների կերպարներին, մտածողությանը, այնուհետև վերլուծում են դրանք: