Թիրախային լսարան՝ 12+ Խումբ՝ 15-20 աշակերտ Տևողությունը` 45 րոպե Նկարագրություն Ծրագիրը բաղկացած է երկու մասից՝ տեսական և գործնական: Առաջին փուլում ներկայացվում է, թե ինչպես գրի ստեղծմանը և զարգացմանը հաջորդեց առաջին գրամեքենայի ստեղծման անհրաժեշտությունը: Գործնականի կատարման փուլում ճանաչողական խաղի միջոցով՝ տպագրիչ մեքենայի փորձարկմամբ, աշակերտները ծանոթանում են տպագրիչ սարքի հետ: