Skip to content
+374 10 53 14 12, +374 33 53 14 12

ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ երկուշաբթի՝ 11։00-16։00, երեքշաբթի-շաբաթ՝ 11։00-18։00

  • Հայերեն
  • English
  • Russian
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
    • ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    • ՄԵԾԵՐԸ ՉԱՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ
    • ԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
    • ՆԱՄԱԿՆԵՐ
    • ՀՈԴՎԱԾՆԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ
    • ՉԱՐԵՆՑԻ ՄՏՔԵՐԸ
    • ՀՈՒՇԵՐ
  • ԹԱՆԳԱՐԱՆ
    • ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
    • ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
    • ՀԱՎԱՔԱԾՈՒ
    • ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ՀԻՇԱՐԺԱՆ ԱՅՑԵՐ
    • ԱՆՁՆԱԿԱԶՄ
  • ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
    • ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
    • ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ
    • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
  • ԹԱՆԳԱՐԱՆԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ
    • ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
  • ԿՐՊԱԿ
  • ԿԱՊ

Կրթական ծրագրեր

ՓՈՔՐԻԿ ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐԸ ՀԱՅՊԵՏՀՐԱՏՈՒՄ

Թիրախային լսարան` 9+

Խումբ՝ 15-20 աշակերտ

Տևողությունը` 45 րոպե

Նկարագրություն

Ծրագիրը բաղկացած է երկու մասից՝ տեղեկատվական և խաղային-ստեղծագործական:

Ծրագրի տեղեկատվական մասում մասնակիցները ծանոթանում են գրքի կազմման գործընթացին և Չարենցի հրատարակչական գործունեությանը:
Ծրագրի երկրորդ մասում մասնակիցները բաժանվում են երկու խմբի (կախված խմբի քանակից): Որպես Հայպեհրատի աշխատակիցներ՝ ստանում են բեյջեր և պատկերացնում են, որ աշխատում են Չարենցի հետ, Չարենցի կողքին, նույն վայրում: Մի խումբը աշխատում է գրամեքենայով՝ հավաքելով Չարենցի ստեղծագործություններից տողեր, որոնք հետո պետք է փակցնեն չարենցյան նամականիշների վրա:
Մյուս խումբը պատրաստում է գրքույկներ՝ չարենցյան պատկերներով և բանաստեղծություններով:
Պատրաստած աշխատանքները մասնակիցները իրենց հետ տանում են։

ԱՐԵՎԵԼՔԸ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Թիրախային լսարան՝ 5+

Խումբ՝ 15-20 աշակերտ

Տևողությունը՝ 30-40 րոպե

Նկարագրություն

Ծրագիրը բաղկացած է երկու մասից՝ տեղեկատվական և խաղային-ստեղծագործական:

Առաջին հատվածում մասնակիցները համառոտ էքսկուրսիայի օգնությամբ հասկանում են, թե ինչ կապ կա Չարենցի և Արևելքի միջև, ծանոթանում են արևելյան երկրների՝ Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի մշակույթին, տեսարժան վայրերին:
Երկրորդ մասում մասնակիցները բաժանվում են երեք խմբի (ըստ երկրների): Յուրաքանչյուր խումբ պատրաստում է տվյալ երկրի խորհրդանիշերը նկարչության և ձեռքի աշխատանքի միջոցով՝ օգտագործելով գունավոր թուղթ և ծեփամածիկ (պլաստիլին)։

ԹՌՉՈՂ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԻՑ ՏՊԱԳՐԻՉ ԳՐԱՄԵՔԵՆԱ

Թիրախային լսարան՝ 12+

Խումբ՝ 15-20 աշակերտ

Տևողությունը` 45 րոպե

Նկարագրություն

Ծրագիրը բաղկացած է երկու մասից՝ տեսական և գործնական:

Առաջին փուլում ներկայացվում է, թե ինչպես գրի ստեղծմանը և զարգացմանը հաջորդեց առաջին գրամեքենայի ստեղծման անհրաժեշտությունը:
Գործնականի կատարման փուլում ճանաչողական խաղի միջոցով՝ տպագրիչ մեքենայի փորձարկմամբ, աշակերտները ծանոթանում են տպագրիչ սարքի հետ:

Օ˜, ԳՐՔԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ . . .

Թիրախային լսարան՝ 6+

Խումբ՝ 15-20 աշակերտ

Տևողությունը` 1 ժամ

Նկարագրություն

Ծրագիրը բաղկացած է երկու մասից՝ տեսական և գործնական:

Առաջին մասում՝ տեղեկատվական հատվածում, ներկայացվում է գրքի պատմությունը, տեսակները, կառուցվածքը, ինչպես նաև անդրադարձ է կատարվում Եղիշե Չարենցի կյանքում գրքի դերի և կարևորությանը:
Երկրորդ՝ գործնական – ստեղծագործական հատվածում, երեխաներին բաժանվում են անհրաժեշտ պարագաներ՝ իրենց ձեռքով գիրք պատրաստելու համար:

Պատրաստած գրքերը աշակերտները տանում են իրենց հետ։

ՉԱՐԵՆՑԻ ԾԻԱԾԱՆՎԱԾ ԵՐԱԶԸ՝ ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻՆ

Թիրախային լսարան՝ 16+

Խումբ՝ 15-20 հոգի

Տևողությունը` 1 ժամ

Նկարագրություն

Ծրագիրը բաղկացած է երկու մասից՝ տեղեկատվական-վերլուծական և գործնական

Նախ ներկայացվում է չարենցյան պատմահայեցողությունը, մտածողությունն ու ժողովրդին ուղղված դասերը, որոնք առավել հանգամանորեն արտահայտվել են այս ստեղծագործության մեջ:
Հաջորդ հատվածում՝ գործնականի կատարման փուլում, մասնակիցներն առավել տեսանելի ձևաչափով՝ տեքստ-պատկեր համադրմամբ, ծանոթանում են նաիրցիների կերպարներին, մտածողությանը, այնուհետև վերլուծում են դրանք:

ՉԱՐԵՆՑՅԱՆ ԱՐԵՎՆԵՐԸ

Թիրախային խումբը՝ ԿԱՊԿՈՒ
(կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) երեխաներ

Տևողությունը՝ 30-40 րոպե

Նկարագրություն

Ծրագիրը բաղկացած է երեք մասից:

Առաջին մասում մասնակիցները ծանոթանում են Չարենցի անձնական իրերին, լսում են իրերի մասին
հետաքրքիր պատմություններ:

Երկորդ մասում նկարում են փուչիկներ, որից հետո կարդում են պատմությունը և համապատասխան փուչիկի
վրա փակցնում:

Երրորդ փուլում՝ տառային խառնաշփոթ․ մասնակիցները խառը դասավորված տառերը հավաքելով
կազմում են չարենցյան բանաստեղծական տողեր:

1234

ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ

Մինչև 12 տարեկան երեխաների մուտքն անվճար է։
Դպրոցականներ, ուսանողներ, թոշակառուներ – 750 դրամ
Մեծահասակներ – 1500 դրամ

ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Հայերեն – 4000 դրամ
Օտար լեզվով /ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն/ – 5000 դրամ
Կրթական ծրագրեր – 1 տոմսը՝ 1000 դրամ
Ժամանակավոր ցուցադրություն – 700 դրամ

Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը հիմնական ցուցադրության այցելությունն անվճար է (բացառությամբ մայիս և սեպտեմբեր ամիսների․ ծառայությունները ներառված չեն):

Հետադարձ կապ

Հասցե` Ք. Երևան, Մաշտոցի 17

010 - 53 - 14 - 12, 033 - 53 - 14 - 22
charents.museum@gmail.com
  • facebook Path 46818 Path 46818
  • insta Group 28127 Group 28127
  • tik tok Group 28126 Group 28126
  • youtube Group 28159 Group 28160
Հովանավորներ
sponsor sponsor

© 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են

Powered by ApricotSpace