Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Ամանորը Չարենցի տանը» կրթական ծրագիրը:
Ծրագրի մասնակիցները ծանոթացան Չարենցի կյանքի ու գործունեության հետաքրքիր դրվագներին, կենցաղավարությանն ու ընտանեկան ավանդույթներին, խոսեցին գրողի սիրելի ուտեստների և «դաստախուն»-ի հյուրասիրության մասին:
Վերջում աշակերտները բացահայտեցին Չարենց հոր կերպարը՝ անդրադարձ կատարելով ամանորյա հուշերին ու սովորույթներին: Ապա որպես ամանորյա անակնկալ՝ հնարավորություն ունեցան մասնակցելու հարցախաղի:
87 տարի անց Չարենցի տանը առաջին անգամ զարդարվեց տոնածառ: