
«Մաքուր ու մերկ» 18+ ժամանակավոր ցուցադրության շրջանակում տեղի ունեցավ վերջին ամփոփում-քննարկումը արվեստաբան, համադրող և ԺԱԻ-ի տնօրեն Նազարեթ Կարոյանի և գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի մասնակցությամբ: Քննարկվեցին գրականություն-նկարչություն միջառարկայական առնչությունների հնարավորությունները և տարբեր գիտությունների հնարավոր ազդեցության բացահայտման կարևորությունը: