«Գիրք ճանապարհի-90» ժամանակավոր ցուցադրության շրջանակում Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում գրականագետ, Եղիշե Չարենցի երկերի ժողովածուի ակադեմիական հրատարակության 1-ին և 2-րդ հատորների բնագրերի պատրաստող Արքմենիկ Նիկողոսյանի և գրականագետ, ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ:
Քննարկման ընթացքում ներկայացվեց գրքի ստեղծման, հրատարակման և արգելման պատմությունը, անդրադարձ կատարվեց գրքում ընդգրկված ուղենշային ստեղծագործություններին։
Հանդիպման մասնակիցները կիսվեցին գրքից ստացած իրենց տպավորությամբ, ծանոթացան «Գիրք ճանապարհի-90» ժամանակավոր ցուցադրությունում ներկայացված նմուշների պատմությանը։
Հանդիպումն ամփոփվեց «Գիրք ճանապարհի» ժողովածուին նվիրված ֆիլմի դիտմամբ։