«Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամը» և Եղիշե Չարենցի տուն-թանգարանը համատեղ 2022թվականի հուլիսի 12-ից 23-ը իրականացրին «Գույն ու գիր» ամառային դպրոցը։ Մասնակիցները ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթացան անիմացիայի հիմունքներին, տեխնիկաներին, մասնակցեցին քանդակի և լինոփորագրության վարպետության դասերի մասին։ Ամառային դպրոցի մասնակիցները հետաքրքիր ու դրական լիցքերով հագեցած օր անցկացրին պոետի տուն-թանգարանում։ Նրանք նախ ծանոթացան թանգարանային վարվեցողության կանոններին, իսկ հետո` Եղիշե Չարենցի կյանքին, մանկության և պատանեկության հետաքրքիր դրվագներին, եղան մեծ պոետի տանը, ծանոթացան նրա կենցաղին և նախասիրություններին։
Երեխաները մասնակցեցին «Օ՜, գրքերի աշխարհը-Տիեզերք է անեզր» կրթական ծրագրին, որի ընթացքում պատրաստեցին «չարենցյան» խորագրով` պատկերներով և բանաստեղծություններով գրքեր։