Ե. Չարենցի տուն-թանգարանի և ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի համագործակցությամբ կազմակերպվել էր Եղիշե Չարենցին նվիրված միջոցառում։
Չարենցի կյանքի վերջին և ողբերգական ամիսները կապվում են այս վայրի հետ։ 1937թ. նոյեմբերի 27-ին Երևանի բանտին կից այս հիվանդանոցում է մահացել գրողը։
Միջոցառմանը ներկա են եղել Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, կենտրոնական մարմնի ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, բանաստեղծի թոռնուհի Գոհար Չարենցը և թանգարանի այլ աշխատակիցներ։
Ե. Չարենցի տուն-թանգարանի գիտաշխատող Գոհար Վահանյանը ազատազրկված անձանց և ներկաներին է ներկայացրել Չարենցի բանտային կյանքից դրվագներ։ Այնուհետև ցուցադրվել են «Մահվան տեսիլ» և «Մի ճրագ մթում» ֆիլմերից հատվածներ։
Ներկաները շրջայց են կատարել հիմնարկի տարածքում, այցելել այն խուցը, որտեղ գտնվել է Եղիշե Չարենցը։
Հանդիպումն ավարտվել է համագործակցությունը շարունակելու պայմանավորվածությամբ։