Չարենցի տուն-թանգարանի և ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի համագործակցությամբ քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ միջոցառում՝ «Դրվագներ Չարենցի բանտային կյանքից» թեմայով:
Տուն-թանգարանի գիտաշխատող Գոհար Վահանյանը ազատազրկված անձանց ներկայացրեց Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուի արգելման, տարիներ տևած քաղաքական ճնշումների, հարցաքննությունների և 1937 թվականի ձերբակալության պատմությունը։
Ազատազրկված անձինք դիտեցին «Մահվան տեսիլ» ֆիլմից հատվածներ։
Այնուհետև տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը խոսեց թանգարանի հիմնադրման և բացման մասին՝ անդրադարձ կատարելով նաև Չարենցի կյանքի որոշ դրվագներին։
Քրեակատարողական հիմնարկի գրադարանին նվիրաբերվեցին Չարենցի և հայ այլ գրողների գրքեր։