Օրվա միջոցառումներից է նաև «Տաղարան» գրքի շնորհանդեսը։ Բանաստեղծական այս շարքն առաջին անգամ է թարգմանվել անգլերեն։ Հայերեն և անգլերեն երկլեզու գիրքը հնարավորություն է ընձեռում օտարալեզու լսարանին ծանոթանալու Չարենց բանաստեղծի ստեղծագործությանը։
Տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անուշ Թասալյանը ներկայացրեց բանաստեղծական շարքի ստեղծման պատմությունը, խոսեց շարքում ընդգրկված տաղերի բովանդակության և ոճի մասին։
Գրքի թարմանիչ Նաիրի Հախվերդին խոսեց թարգմանական աշխատանքների ընթացքում առաջացած լեզվական դժվարությունների մասին։

Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնի ուսանողները երեկոյի ընթացքում կատարեցին «Տաղարան» շարքի՝ երգերի վերածված բանաստեղծությունները։