Եղիշե Չարենցի տուն-թանգարանի, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի և «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոն ՀԿ-ի նախաձեռնությամբ իրանակացվեց «Իմ Չարենցը» նախագիծը։ Նախագիծը միտված էր տարբեր շնորհներ ունեցող երեխաների և պատանիների շրջանում Չարենց բանաստեղծին, ստեղծագործող անհատին և յուրօրինակ մարդուն բացահայտելուն:
Նախագծի մեկնարկը տրվեց Տավուշի մարզի Նոյեմբերյան և Բերդավան սահմանապահ համայնքներում գործող «Արար» կենտրոններում։ Նախագծի մեկնարկին «Արար»-ի սաները և Բերդավանի մշակույթի տան գրադարանը ստացան չարենցյան գրքեր։
ՀՀ 6 մարզերում գործող «Արար»-ի 21 կենտրոնների շուրջ 600 սաներ տարվա ընթացքում ստեղծագործեցին չարենցյան ներշնչանքով։