Ե․ Չարենցի տուն-թանգարանում 2023 թվականի հունիսի 10-ին տեղի ունեցավ «Ամրոց» հիմնադրամի կողմից իրականացվող «Ծիլ» ստեղծագործական-գրական մրցույթի երկրորդ փուլը, որի ընթացքում շուրջ 28 պատանի ստեղծագործողներ ծանոթացան ժյուրիի անդամների հետ, պատմեցին իրենց գրական-մշակութային նախասիրությունների մասին։
Առաջին փուլի ընթացքում շուրջ 62 մասնակիցների` արձակ (ներառյալ՝ երգիծական), չափածո և հասարակական-մշակութային (հրապարակախոսական) բնույթի ստեղծագործություններից ժյուրիի անդամները ընտրել էին 28 պատանի ստեղծագործողի աշխատանք։
Յուրաքանչյուր մասնակից կարող էր մասնակցել մրցույթին միայն մեկ անվանակարգում՝ իր նախընտրած թեմա(ներ)յով` «Մեծ և փոքր աշխարհ», «Պատերազմ և խաղաղություն», «Կարոտ…»:
Մրցույթի ամփոփումը նույնպես տեղի ունեցավ հուլիսին 8-ին տուն-թանգարանում։