Մրցույթ ավագ դպրոցականների համար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հայտարարեցին մրցույթ 10-12-րդ դասարանների աշակերտների համար։
Մրցույթի նպատակն էր հայ մեծանուն գրողի գրական ժառանգության հանրահռչակումը, դպրոցահասակների շրջանում չարենցյան ոգին ճանաչելի դարձնելն ու նրանց՝ գրողի հայրենասիրությամբ համակելը։
Մրցույթն իրականացվեց մարտի 9-ից 13-ը։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարության ֆեյսբուք սոցիալական հարթակում հրապարակվեցին Եղիշե Չարենցի չափածո ստեղծագործություններից հատվածներ՝ բառերի խառը դասավորությամբ (համապատասխան կանոններով)։
Մրցույթի ավարտից հետո հաղթած աշակերտները այցելեցին տուն-թանգարան և պարգևատրվեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Եղիշե Չարենցի տուն-թանգարանի խրախուսական նվերներով։